Լեհաստանի վարչապետ եւ Եվրախորհրդի ապագա նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է ՆԱՏՕ-ն ուժեղացնելու անհրաժեշտության մասին:

Այսօր՝ սեպտեմբեր 1-ին հիտլերյան Գերմանիայի կողմից Լեհաստանի վրա հարձակման 75-ամյա տարելիցի առիթով Գդանսկում ելույթ ունենալով՝ Տուսկը ասել է, որ եվրոպացիները պետք է դասեր քաղեն Երկրորդ համաշխարհային պատերազմի ողբերգական իրադարձություններից եւ միամիտ լավատեսություն չունենան:

«Եթե այսօր մենք դիտարկենք Ուկրաինայի ողբերգությունը, մեր աշխարհամասի արեւելքում ընթացող պատերազմը, ապա կհասկանանք, որ 1939թ. սեպտեմբերը չպետք է կրկնվի: Դեռ ժամանակ կա հետ մղելու բռնություն հրահրողներին»,  Dpa գործակալությունը մեջբերում է լեհական կառավարության ղեկավարին, հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը: