Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը հայտարարել է, որ ռուսական բանակի ներկայությունը Ուկրաինայում դժվար է հաստատել:

«Այնտեղ միշտ էլ եղել են Ռուսատանի քաղաքացիներ, ովքեր, հնարավոր է, ինչ-ինչ պատճառներով մեկնել են Ուկրաինա եւ աջակցում են անջատողականներին: Սակայն կա՞ն արդյոք, այլ ռուսական ռազմական ստորաբաժանումներ, սա ավելի բարդ է ցույց տալ», - հայտարարել է Զանիերը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ավելի վաղ, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ռուսաստանին մեղադրել էր երկրի արեւելքում «ուղղակի ագրեսիայի» մեջ:

Ռուսաստանն իր հերթին, բազմաթիվ անգամներ հերքել է ուկրաինական հայտարարություններն այն մասին, որ իր զինծառայողները մասնակցում են Ուկրաինայի հակամարտությանը: