Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը նախազգուշացրել է Ռուսաստանին, որ իր հարաբերությունները մնացյալ աշխարհի հետ կարող են «արմատապես փոխվել», եթե նա շարունակի իր ընթացիկ քաղաքականությունը Ուկրաինայի նկատմամբ:

«Ռուսաստանը փորձում է ստիպել Ուկրաինային ինքնաձիգիի փողի ներքո մի կողմ թողնել իր ժողովրդավարական ընտրությունը»,-հայտարարել է Քեմերոնը երկրի Համայքների պալատում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նա վստահություն է հայտնել, որ Ուկրաինայի տարածքում ռուսական զորքերի առկայությունը «բացարձակ արդարացված չէ եւ անընդունելի է»:

Եվրոպական երկրների առաջնորդները օգոստոսի 31-ին պայմանավորվել են մեկ շաբաթվա ընթացքում առաջարկներ պատրաստել ՌԴ-ի նկատմամբ նոր տնտեսական պատժամիջոցների վերաբերյալ: