Ռուսաստանի եւ Իտալիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ֆեդերիկա Մոգերինին հեռախոսազրույցում քննարկել են ուկրաինական ճգնաժամը, ինչպես նաեւ դրա քաղաքական կարգավորման լավագույն եղանակների որոնման հարցերը: Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի, այս մասին նշվում է ռուսական արտգործնախարարության հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովն իտալացի գործընկերոջը շնորհավորել է Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերի գերագույն հանձնակատարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

«Անդրադարձ է եղել առանձին միջազգային օրակարգի արդիական հարցերի, այդ թվում նաեւ Ուկրաինայի ճգնաժամի՝ դրա քաղաքական կարգավորման լավագույն եղանակների որոնման տեսանկյունից»,- նշված է հաղորդագրության մեջ: