Ռուսաստանի արտգործնախարարը հույս ունի, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի այցն ԱՄՆ թույլ կտա  հստակեցնել Վաշինգտոնի դիրքորոշումը ներուկրաինական հակամարտությունում:

«Արդեն հայտարարվել է, որ սեպտեմբերի 18-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր  Պորոշենկոն պատրաստվում է ԱՄՆ այցելել, եւ հավանաբար, դա լավ հնարավորություն կլինի, որպեսզի մեկ ընդհանուր հայտարարի գան այն հարցի շուրջ, որը վերաբերում է Ուկրաինայում քաղաքական իրադրության կարգավորման հարցում ԱՄՆ շահագրգռվածության առկայությանը կամ բացակայությանը», - ասել է Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ նախարարի` «շատ կարեւոր է, որպեսզի ԱՄՆ-ն եւ եվրոպացի գործընկերները ակտիվ պնդեն համընդհանուր  զիջումների որոնման անհրաժեշտությունը այն գործընթացի շրջանակում, որը սկսվել է երեկ երեկոյան Մինսկում»:

«Հուսով եմ, որ Վաշինգտոնը կաջակցի հենց համայն Ուկրաինային, այլ ոչ թե ուկրաինական  քաղաքական որոշակի հատվածին», — ընդգծել է Լավրովը: