Իտալիայի արտգործնախարար եւ ԵՄ դիվանագիտության  նոր բարձր ներկայացուցիչ ֆեդերիկա Մոգերինին վստահ է, որ ՆԱՏՕ-ն պետք է ապահովի իր բոլոր  անդամների անվտանգությունը` ռուս-ուկրաինական հիմնախնդրի  համատեքստում:

«Կարիք կա անվտանգությունն ապահովելու, որպեսզի դաշինքի արեւելյան անդամները, Ռուսաստանին սահմանակից բոլոր երկրները վստահ լինեն, որ 5-րդ հոդվածը (դաշնակիցների հավաքական պաշտպանության մասին) միայն խոսքեր չէ», — ասել է Մոգերինին` ելույթ ունենալով Բրյուսելում ԵԽ արտաքին հարցերով հանձնաժողովի նիստին: 

Մոգերինին հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովը տեղի կունենա սեպտեմբերի 4-5-ին` Ուելսում, ընդ որում՝ ժամանակի զգալի մասը նվիրվելու է Ուկրաինայում իրադրության քննարկմանը եւ Ռուաստանի գործողություններին ՆԱՏՕ-ի պատասխանին, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Այսօր ավելի վաղ Մոգերինին հայտարարել էր, որ ԵՄ-ն չորեքշաբթի կսահմանի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը, որոշումը կկայացվի սեպտեմբերի 5-ին:

Ըստ նրա` պատժամիջոցները կտարածվեն պաշտպանական արդյունաբերության, կրկնակի նշանակության ապրանքների եւ ֆինանսական ոլորտի վրա: