ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում Ռուսաստանը կբարձրացնի Ուկրաինայում լրագրողների սպանության, առեւանգումների ու հարձակումների հարցը: Այդ մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը:

«Ժնեւում կայանալիք ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանում խստորեն կբարձրացնենք Ուկրաինայում լրագրողների սպանության, առեւանգումների ու նրանց վրա հարձակումների հարցը», - ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵԱՀԿ-ն ու Amnesty International-ը կոչ են արել հետաքննել ֆոտոթղթակից Անդրեյ Ստենինի մահվան հանգամանքները:

ԵԱՀԿ-ում նաեւ պահանջել են հետաքննել Ուկրաինայի տարածքում լրատվամիջոցների սպանությունների ու նրանց  վրա հարձակումների բոլոր դեպքերը, հաղորդում է Gazeta.ru-ն: