Եվրահանձնաժողովը ռուսական էմբարգոյի ներքո հայտնված գյուղատնտեսական ապրանքների արժեքը գնահատել է 5 մլրդ եվրո: Այս մասին հայտարարել է գյուղատնտեսության եւ ագրարային զարգացման հարցերով եվրոհանձնակատար Դաչան Չոլոշը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ ռուսական էմբարգոն վերաբերել է ԵՄ արտահանման ընդամենը 4,2 տոկոսին, ինչը մի փոքր քիչ է ԵՄ-ի Ռուսաստան ողջ արտահանման ծավալից: ԵՄ-ն Ռուսաստան է արտահանում իր գյուղատնտեսական արտադրանքի 10 տոկոսը: Էմբարգոն լրջորեն ազդել է մրգերի ու բանջարեղենի, ինչպես նաեւ կաթնամթերքի ոլորտների վրա:

Այսօր ավելի վաղ Եվրահանձնաժողովը որոշել է լրացուցիչ 30 մլն եվրո հատկացնել գյուղատնտեսական ոլորտում արտադրողների աջակցության նպատակով: