Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարությունը ողջունում է Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Պյոտր Պորոշենկոյի որոշումը՝ Ուկրաինայի հարավ-արեւելքում հրադադար հաստատելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Եթե դա ճիշտ է, մենք ողջունում ենք Արեւելյան Ուկրաինայում խաղաղության հաստատման ճանապարհին առաջընթացի մասին տեղեկությունը: Մեծ Բրիտանիան նախկինի պես Ուկրաինայի ինքնիշխանության, անկախության եւ տարածքային ամբողջականության կողմնակից է, եւ այդ ուղղությամբ արված ցանկացած քայլ լավ նորություն է: Մենք անհամբերությամբ սպասում ենք իրավիճակի կայունացմանը»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ներկայացուցիչը: