Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախկին ընկերուհի՝ լրագրող Վալերի Տրիերվեյլերը պետության ղեկավարի հետ իր հարաբերությունների մասին գիրք է գրել:

«Agence France Press»-ի տվյալների համաձայն՝ «Շնորհակալություն այս պահի համար»(Thank You For This Moment) անվամբ գիրքը վաճառքում կհայտնվի սեպտեմբերի 4-ին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Օլանդն ու Տրիերվեյլերը պաշտոնապես ամուսնացած չէին, սակայն 2007թ.-ից լրագրողուհին նրա մշտական ուղեկիցն էր. Ֆրանսիայում նրան անվանում էին առաջին տիկին, նա ուղեկցում էր նախագահին պաշտոնական միջոցառումների ժամանակ եւ պաշտոնական այցերի ընթացքում: 2014թ.-ի սկզբին Օլանդը հայտարարեց հարաբերությունները խզելու մասին: Նախագահը ժողովրդի առաջ հանդես եկավ բացատրությամբ այն բանից հետո, երբ հունվարին «Closer»-ը հրապարակեց նյութ լուսանկարներով, որոնք ապացուցում էին Ֆրանսիայի նախագահի սիրային կապը դերասանուհի Ժյուլի Գայեի հետ: