Վրաստանն իրագործել է պարտավորությունները, որոնք նախատեսված էին ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման գործողությունների ծրագրի առաջին փուլով: Այդ մասին հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Թամար Բերուչաշվիլին:
Նրա խոսքով՝ երկիրը Ծրագրի առաջին փուլն ավարտել է ԵՄ կողմից հաստատված ժամկետներում ՝ «մասշտաբային եւ տպավորիչ արդյունքներով»:
«Վրաստանի ԱԳՆ-ն ակտիվ համագործակցում է Եվրահանձնաժողովի համապատասխան կառույցների հետ Վիզային ռեժիմի ազատականացման գործողությունների ծրագրի հարցերի կապակցությամբ, որպես համակարգող գերատեսչություն:
Հատկանշական է, որ Վրաստանն իրագործել է Գործողությունների ծրագրի առաջին փուլը, մասնավորապես, մինչեւ 45 օրենսդրական փոփոխություն եւ 30 կանոնակարգ, ինչպես նաեւ 8 ռազմավարություն է ընդունվել: Այդ ընթացքում վավերացվել է միջազգային 7 կոնվենցիա»,- հայտարարել է Բերուչաշվիլին, հաղորդում է «Գրուզիա Online»-ը:




























