Ֆրանսիայի ղեկավարությունը հարմար չի գտել Ռուսաստանին «Միստրալ» տեսակի ուղղաթիռակիր տրամադրելու պայմանները՝ հաշվի առնելով Ուկրաինայում տիրող իրավիճակը: Այս մասին ասվում է այսօր՝ սեպտեմբերի 3-ին, Ելիսեյան պալատի տարածած հայտարարության մեջ:
Հայտարարության համաձայն՝ Ֆրանսիայի անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակն Ուկրաինայում: «Այն ծանր է: Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայի արեւելքում խախտում են Եվրոպայում անվտանգության սկզբունքները:
Հանրապետության նախագահն արձանագրել է, որ չնայած կրակի դադարեցման հեռանկարին, որը մնում է հաստատել եւ կյանքի կոչել, Ֆրանսիան առաջին ուղղաթիռակրի տրամադրմանը հավանություն տալու համար պայմանները դեռ բավարար չի համարում»,-նշվում է հայտարարությունում, որն ընդունվել է Ֆրանսիայի անվտանգության խորհրդում:





























