Ֆրանսիայի իշխանությունները չեն բացառում ռազմական միջամտությունն Իրաքում՝ ի պատասխան «Իսլամական պետության» գործողությունների: Այդ մասին նշվում է սեպտեմբերի 3-ին Ելիսեյան պալատի տարածած հայտարարության մեջ:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը սեպտեմբերի 3-ին Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել նեղ շրջանակներում՝ Իրաքում տիրող իրավիճակը քննարկելու եւ բոլոր միջոցներն ուսումնասիրելու համար, որոնք կարող են ձեռնարկվել միջազգային հանրության հավաքագրման համար «Իսլամական պետության» դեմ պայքարի համար, որը սպառնում է ողջ տարածաշրջանին եւ նրա սահմաններից դուրս:

«Պետության ղեկավարն ընդգծել է քաղաքական, հումանիտար, ինչպես նաեւ հարկ լինելու  դեպքում ռազմական պատասխանի անհրաժեշտության մասին միջազգային իրավունքի շրջանակներում»,- նշվում է պատասխանում: