Հարավային Աֆրիկան հրաժարվել է Դալայ-լամային վիզա տրամադրել խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրների համաշխարհային գագաթաժողովին մասնակցելու համար, որը կանցկացվի Քեյփթաունում, հաղորդում է «Gazeta.ru»-ն՝ վկայակոչելով «Agence France-Presse»-ին:
«Կառավարությունն ինձ հեռախոսով հայտարարեց, որ չի կարող վիզա տրամադրել, քանի որ դա կազդի Չինաստանի եւ ՀԱՀ միջեւ հարաբերությունների վրա»,- հայտարարել է Դալայ-լամայի մամուլի քարտուղարը:
Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրների համաշխարհային գագաթաժողով անցկանցելու գաղափար 1999թ.-ին առաջարկել է Միխայիլ Գորբաչովը: 14-րդ գագաթաժողովը կանցկացվի Քեյփթաունում 2014թ.-ի հոկտեմբերին:




























