Գերմանացիների մեծ մասը ուկրաինական ճգնաժամը համարում է աշխարհի ներկայիս բոլոր ճգնաժամերից ամենավտանգավորը:
Dpa գործակալության փոխանցմամբ՝ հարցվածների 57%-ը Գերմանիայի համար լրջագույն սպառնալիք է համարում Դոմբասում կառավարական զորքերի ու ռուսամետ ակտիվիստների միջեւ բախումները: Հարցվածների մոտ 45%-ը համոզված է, որ աշխարհի համար ամենամեծ վտանգը ուկրաինական ճգնաժամն է:
Միեւնույն ժամանակ հարցվածների 41%-ը վախենում է «Իսլամական պետության» ծայրահեղական խմբավորման ահաբեկչությունների գլոբալ հետեւանքներից: Հարցվածների 14%-ը գլխավոր սպառնալիք են համարում Գազայի հատվածում իսրայելցիների ու պաղեստինցիների բախումները, հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:




























