Ադրբեջանը ԵԱՀԿ-ի մարդու իրավունքների համաժողովի օրակարգը արգելափակող երկրներից մեկն է: Այդ մասին իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Դանիել Բայերը:

«Վատիկանը ԵԱՀԿ մարդու իրավունքների ամենամյա վեհաժողովի օրակարգն արգելափակող երկու երկրներից մեկն է, իսկ մյուսը՝ Ադրբեջանը», - գրել է Բայերը:

Այնուհետեւ, պատասխանելով Twitter-ի օգտատերերի հարցին, Բայերը հայտարարել է, որ Վատիկանը դեմ է խտրականությունների հետ կապված հարցերի քննարկմանը:

Եվրոպական խոշորագույն ամենամյա մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերով վերհաժողովը կկայանա Վարշավայում՝ սեպտեմբերի 22-ից մինչեւ հոկտեմբերի 3-ը: Համաժողովի կազմակերպիչը ԵԱՀԿ-ի ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների հարցերով գրասենյակն է: