ՆԱՏՕ-ի հիմնական առաջնորդներն անհրաժեշտ են համարում խստացնել Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ: Այդ մասին նշվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ, որը հինգշաբթի հրապարակվել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քամերոնի, Իտալիի վարչապետ Մատեո Ռենցիի, ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի, ինչպես նաեւ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հանդիպման արդյունքերի հիման վրա, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Կողմերը քննադատել են Ռուսաստանի կողմից շարունակվող  Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության բացահայտ խախտումները: Նրանք համաձայնել են, որ Ռուսաստանը պետք է բախվի գործողությունների դիմաց աճող արժեքի հետ»,- նշվում է հայտարարության մեջ: