ՆԱՏՕ-ի անդամ երկրներն իրավունք ունեն ինքնուրույն որոշել՝ զենք մատակարարել Ուկրաինա, թե ոչ: Այդ մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն Ուելսում կայացած գագաթաժողովում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«ՆԱՏՕ-ն որպես կազմակերպություն սեփական զենք կամ տեխնիկա չունի: Մատակարարման որոշումը պատկանում է առանձին պետությունների: Այս կապակցությամբ՝ ՆԱՏՕ-ն չի միջամտելու դաշինիք երկրների որոշում ընդունել ազգային գործընթացին Ուկրաինա զենք մատակարարելու վերաբերյալ»,- ընդգծել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Ռասմուսենի խոսքով՝ Ուկրաինայի եւ ՆԱՏՕ-ի համագործակցությունն «ապագայում ավելի սերտ կդառնա»: