ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ դաշինքն Ուկրաինային 15 մլն եվրո կտրամադրի ուժային կառույցների ամրապնդման ծրագրի շրջանակներում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Դաշնակիցները կօգնեն Ուկրաինային՝ մոտ 15 մլն եվրո գումար տրամադրելով»,- ասել է Ռասմուսենն Ուկրաինա-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստից հետո մամուլի ասուլիսի ժամանակ պետության եւ կառավարության ղեկավարների մակարդակում:
Նա նշել է, որ դաշինքը կօգնի Ուկրաինային ամրապնդել ուժային կառույցներն այնպիսի ոլորտներում, ինչպես կիբերպաշտպանությունն է, լոգիստիկան, վերահսկողությունն ու հաղորդակցությունը, ինչպես նաեւ մարտերում վիրավորված զինվորին ապաքինումը:





























