«Մուսուլման եղբայրներ» ծայրահեղական  կազմակերպությունը հավանաբար Թուրքիայում շտաբ-բնակարան կբացի, հաղորդում է CNN Turk-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին:

«Մուսուլման եղբայրները» 1928թ. հիմնված միջազգային կրոնական-քաղաքական ընկերակցություն է: Տարածաշրջանի շատ երկրներում  «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության գործունեությունը արգելված է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ներկայումս ԱՄՆ-ն Սիրիայում եւ Իրաքում գործառող եւ տարածաշրջանի երկրների անվտանգությանը սպառնացող ահաբեկչական խմբավորումների հակազդման միջազգային կոալիցիա է հավաքում: «Իսլամական պետության» հետ մեկտեղ, «ահաբեկչություն» կատեգորիայի մեջ են մտել նաեւ մի շարք այլ խմբավորումներ, այդ թվում՝  «Մուսուլման եղբայրները»: