2008-ի մարտի 1-ի իրադարձությունների մեղավորների լկտիությունը նրանց թույլ է տալիս դեռ խոսել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ԱԺ-ում հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:

«Մինչ օրս ոչ ոք չի ստուգել ցուցարարներից ցրելու գործում զինված ուժերի եւ անօրինական զինված խմբավորումների ներգրավման օրինականությունը»,-հավելել է նա:

Իրավապահ մարմինները թաքցնում են մեղավորների անունները, որոնք հրամայել են կրակել ժողովրդի վրա: «Նույնիսկ ոչ մասնագետների համար է պարզ, որ իրադարձությունները, որոնցում ներգրավված են եղել հազարավոր մարդիկ, չեն կարող մնալ չբացահայտված»,-ընդգծել է Ջհանգիրյանը:

Ելնելով դրանից, պարզ է դառնում, որ իշխանությունը միայն մեկ խնդիր է դրել. Ամեն գնով չբացահայտել ճշմարտությունը: «Իսկ մեղավորները մի գերատեսչությունից մյուսն են գնում, շքանշաններ են ստանում: Անպատժելիությունը նրանց մոտ գլխապտույտ է առաջացնում, իսկ ինչ-որ մեկի լկտիությունը թույլ է տալիս նույնիսկ ելույթ ունենալ»,-ասել է ՀԱԿ պատգամավորը:

Հիշեցնենք, որ 2008-ի մարտի 1-ին ոստիկանությունն ու բանակը զենք են կիրառել խաղաղ ցուցարարների դեմ, որոնք պահանջում էին չեղյալ հայտարարել նախագահական ընտրությունների արդյունքները: Արդյունքում զոհվել է 10 մարդ, որից երկուսը ոստիկանության աշխատակից: