Հոկտեմբերի 3-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Ճամբարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի Ճամբարակի «Սիրահարների ձոր» կոչվող հատվածում` սահմանի մոտ, զինամթերք է թողնում:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի՝ 174, «Կարաբինի» 7.62 մմ տրամաչափի՝ 16 եւ խոշոր տրամաչափի գնդացրի 2 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:




























