Հոկտեմբերի 3-ին, ժամը 17.00-ին, Երեւանի Իսահակյան փողոցում գտնվող հիմնարկություններից մեկի տնօրենը ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 14.00-ին, 1981 թ. ծնված Քրիստինե Շ.-ն իր աշխատասենյակի սեղանի վրայից բացահայտ հափշտակել է 50.000 դրամ եւ դիմել փախուստի:

Ոստիկանության ծառայողները նույն օրը հայտնաբերել են կողոպուտը կատարած կնոջը եւ ժամը 18.00-ին բերման ենթարկել բաժին:

Կատարվում է հետաքննություն: