ԱԱՀ մասին օրենքի փոփոխությունները, որոնք հաստատված են փոքր եւ միջին բիզնեսի համար, շատ արդյունավետ են: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Հայաստանի ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: «Օրենքը քննարկվել է բոլոր հասարակական կազմակերպությունների, փոքր եւ միջին բիզնեսի միությունների հետ: Սակայն մենք այսուհետ էլ ենք պատրաստ երկխոսության համար: Օրենքի նոր տարբերակը գործում է հոկտեմբերի 1-ից, սակայն մենք պատրաստ ենք նոր առաջարկներ ընդունել եւ քննարկել դրանք»,- հայտարարեց Խաչատրյանը:
Այն հարցին, թե հնարավոր է արդյոք փոքր բիզնեսին ընտրության հնարավորություն տալ՝ 1 տոկոս ԱԱՀ ու գործարքների լիարժեք փաստականացում, կամ 3,5 տոկոս ու ավելի լիբերալ(որտեղ մատակարարները չեն բացահայտվում), Խաչատրյանը հայտարարեց. «Մենք կամավոր մոդելն արդյունավետ չենք համարում, Վրաստանում այն ժամանակին կիրառել են, բայց չի աշխատել: Եվ այժմ ցանկանում են մերը կիրառել»: Հիշեցնենք, որ կամավոր մոդելն առաջարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ից Հայաստանում գործում են ԱԱՀ մասին օրենքի փոփոխությունները, որոնք փոքր բիզնեսի համար են(տարեկան 58,3 մլն դրամ շրջանառությամբ): Առեւտրի սուբյեկտների համար այն 3,5-ից կրճատվում է 1 տոկոսի: Դրա հետ մեկտեղ պահանջվում է բոլոր գործարքների փաստաթղթականացում՝ պայմանագրերի մասին տեղեկություններով: Օրենքն առեւտրականների շրջանում խիստ բողոք է առաջացրել, ովքեր ցույցի են դուրս եկել: Նրանց պոսքով՝ հաշիվ-ֆակտուրա պահանջել, առավել եւս խոշոր բիզնեսիղ, որն ապրանքներ է բաց թողնում, անիրական է:



























