Լատվիայի Սեյմի ընտրություններում հաշվարկվել է ձայների 98 տոկոսը, առաջատարը «Համաձայնություն» կուսակցությունն է, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով տեղի աղբյուրները:
Կուսակցության առաջնորդը Ռիգայի առաջին ռուս քաղաքապետ Նիլ Ուշակովն է: Կուսակցությունը հավաքել է 23,6 տոկոս: Երկրորդ տեղում «Միասնություն» կուսակցությունն է, ոն ստացել է 21,62 տոկոս ձայն, երրորդ տեղում ՍԶԿ-ն է 19,74 տոկոս ձայներով: Այսպիսով, «Համաձայնությունը» խորհրդարանում կստանա 25 տեղ, «Միասնությունը»՝ 23 տեղ:
Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, «Համաձայնություն» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը , որի օգտին քվեարկում է հիմնականում Լատվիայի ռուսալեզու բնակչությունը, 2009-ին համաձայնագիր է կնքել ռուսական «Եդինայա Ռոսիա» կուսակցության հետ:



























