Տուապսեում (Կրասնոդարի երկրամաս) տղամարդուն եւ նրա որդուն քարկոծելով սպանել են, հաղորդում է «Lenta.ru»-ն:
Կրասնոդարի երկրամասի քննչական վարչությունը հարուցել է քրեական գործ: «Հոր մարմինը գլխի վնասվածքներով հայտնաբերել են «Պրիմորյե» լողափի տարածքում սեպտեմբերի 28-ին, տղայի մարմինը գլխուղեղի վնասվածքոբ՝ նույն լողափին սեպտեմբերի 30-ին»,- հաղորդել են քննիչները: Մահվան պատճառների հաստատման համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Աղբյուրի տվյալներով՝ հանցագործությունը կատարել են սեպտեմբերի 28-ի գիշերը: Քննիչները ստուգում են տեղեկությունն այն մասին, որ սպանվածներին քարկոծել են:




























