Հայաստանի ԱԻՆ-ում այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ժամը 00.38-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հացավան-Գառնի ավտոճանապարհին` Հացավան գյուղի սկզբնամասում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ սահել դեպի ձորը (մոտ 50 մ). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ օպերատիվ խումբ:
Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել «Մերսեդես» մակնիշի 20 ՕՍ 609 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Թ.):