Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ժամը 08.54-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ն. Զարյան փողոցի թիվ 15 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Ինֆինիթի» մակնիշի 90 VZ 001 համարանիշի ավտոմեքենան (վարորդ` Հ .Ա.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել շինանյութի խանութի պատին. զոհեր եւ տուժածներ չկան:

Հհրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ դադարեցրել գազի արտահոսքը: