Հայաստանի ԱԻՆ-ում, հոկտեմբերի 4-ին, ժամը 23.07-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բաբայան փողոցի թիվ 3 շենքի մոտակայքում «Պրադո» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է փոսի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Քուվեյթի դեսպանատանը պատկանող «Պրադո» մակնիշի 49 D 004 AM համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ ընկել ջրագծերի համար նախատեսված խրամուղու մեջ. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
Մինչեւ ժամը 00.43-ը հրշեջ-փրկարարներն իրականացրել են հերթապահություն. ավտոքարշակ ծառայության հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենան դուրս է բերվել արգելափակումից:




























