Ռուսաստանի Կոմիի Հանրապետությունում 40-ամյա տղամարդը սպանել է իր հաշմանդամ մորը՝ նրան քացախաթթու խմեցնելով, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի քննչական կոմիտեն:
Ըստ աղբյուրի, տարեց կինը մահացել է բերանի խոռոչից, ստամոքսից ու կերկրափողից զանգվածային արյունահոսության հետեւանքով: Թոշակառու կինը չի կարողացել ինքնուրույն տեղաշարժվել, քանի որ կաթվածահար վիճակում է եղել: Նա ապրում էր որդու հետ, որը հոգենյարդաբանական դիսպանսերում հաշվառման մեջ է:
«Ստացված տվյալների համաձայն, տղամարդը ձերբակալվել է այդ հանցագործության կատարման կասկածանքով: Քնննարկվում է նրա նկատմամվ խափանման միջոց ընտրելու հարցը»,-ասվում է Ռուսաստանի քննրական կոմիտեի հաղորդագրության մեջ:
Ներկայումս կնոջ մահվան փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել:




























