Հոնգկոնգի առաջնորդ Լյան Չժենյինը ցուցարարներին Հոնգկոնգի փողոցները լքելու վերջնագիր է ներկայացրել, հաղորդում է The Sydney Morning Herald-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 4-ին Հոնգկոնգում տեղի է ունեցել ամենազանգվածային բողոքի հանրահավաքը: Դրա հետ կապված, Հոնգկոնգի առաջնորդ Լյան Չժենյինը նախազգուշացրել է ցուցարարներին, որ Հոնգկոնգի կառավարությունն ու ոստիկանությունը «կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները» քաղաքի կենտրոնը հոկտեմբերի 6-ին մաքրելու համար:
Վարչակազմի ղեկավարը իր տեսաուղերձում պահանջել է ցուցարարներից թույլ տալ քաղաքի 7 մլն բնակչությանը վերադառնալ նորմալ աշխատանքի: «Իրավիճակը, հավանական է, կարող է դուրս գալ վերահսկողությունից՝ հասարակական անվտանգության եւ կարգուկանոնի համար լուրջ հետեւանքներով»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին տասնյակ հազարավոր ցուցարարները փակել են Հոնգկոնիգի փողոցները: Ցուցարարները պահանջել են Պեկինից թույլ տալ Հոնգկոնգին նոր առաջնորդի ընտրություններ անցկացնել, սակայն Պեկինը մերժել է ցուցարարների պահանջը:


























