Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ժամը 15.05-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Ենոքավան գյուղի Լաստիվեր կոչվող հատվածից իջնելուց քաղաքացիները մոլորվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Որոնողական աշխատանքների արդյունքում հրշեջ-փրկարարները Լաստիվեր կոչվող հանգստյան գոտուն հարակից անտառում հայտնաբերել են Ա. Դ.-ին, Ա. Ս.-ին եւ ուղեկցել մինչեւ ճանապարհի երթեւեկելի հատված, որտեղից էլ քաղաքացիները ինքնուրույն շարունակել են ճանապարհը:




























