Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ժամը 12.10-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Մովսես գյուղի մոտակա հանդամասում «ԶԻԼ-157» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ԶԻԼ-157» մակնիշի 15 LL 463 համարանիշի ավտոմեքենան (վարորդ` Գ. Մ.) արգելափակվել է ցեխակույտի մեջ, փորձել է ինքնուրույն դուրս գալ, ինչի արդյունքում կողաշրջվել է, տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները «ԶԻԼ-157» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի հատված: 

Տուժածներ չկան: