Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ժամը 15.21-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ազատավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, ավտոմեքենան ընկել է գետակը, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՀՓՋ-ի ՕԽ-ն`  հատուկ տեխնիկայով:

Պարզվել է, որ «Օպել» մակնիշի 35 PO 085 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել կամրջի երթեւեկելի հատվածից եւ հայտնվել ցամաքած Ազատան գետում:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ 29-ամյա Կ. Ն.-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել Արտաշատ քաղաքի ԲԿ, այնուհետեւ՝ «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: