Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ժամը 16.47-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սարալանջի փողոցում` Բելաջիո ռեստորանային համալիրի մոտակայքում, քաղաքացին վրաերթի է ենթարկվել. անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սարալանջի փողոցի թիվ 237/10 հասցեի մոտակայքում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել անձը չպարզված քաղաքացուն:
Հրշեջ-փրկարարները անձը չպարզված քաղաքացուն պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. նա այնուհետեւ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 ԲԿ:




























