Գրոզնիում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով վիրավորների թիվը հասել է 13-ի, բոլորն էլ տեղափոխվել են քաղաքային թիվ 9 հիվանդանոց: Այս մասին գրում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով բժշկական շրջանակի աղբյուրի:

Աղբյուրի տեղեկացմամբ՝ ենթադրյալ կասկածյալի անձը հաստատվել է. նա տեղի 19-ամյա բնակիչ Օպտի Մուդարովն է:

Ռուսաստանի քննական կոմիտեն պայթյունի փաստի առիթով հարուցել է քրեական գործ՝ ՌԴ Քրեական օրենսգրքի 317 հոդվածի (իրավապահ մարմինների աշխատակիցների կյանքի հանդեպ ոտնձգություն) եւ 222 հոդվածի 1-ին մասի (զենքի ապօրինի շրջանառություն) հատկանիշներով:

Հիշեցնենք, որ Գրոզնիի կենտրոնում (Չեչնիայի Հանրապետություն) Քաղաքի օրվա տոնակատարության ժամանակ պայթյուն էր տեղի ունեցել: