Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է ֆրանսիական Բուրգ լը Վալանս քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Մառլեն Մուրիերի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունը:
Նախագահ Սահակյանը ողջունել է Բուրգ լը Վալանս եւ Շուշի քաղաքների միջեւ բարեկամության մասին դեկլարացիայի ստորագրումը՝ նշելով, որ համագործակցության այդ ուղղությունն Արցախի եւ Ֆրանսիայի միջեւ կապերի ամրապնդման հիմքերից է:
Հանդիպմանը մասնակցել են նաեւ Արցախի ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը, պաշտոնատար այլ անձինք: Քննարկվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր:




























