Գրոզնիում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 5 ոստիկան է զոհվել, եւս 12 մարդ տուժել է: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ ԳՆԳ մամուլի ծառայությանը:
Հիշեցնենք, որ Գրոզնիի կենտրոնում (Չեչնիայի Հանրապետություն) Քաղաքի օրվա տոնակատարության ժամանակ պայթյուն էր տեղի ունեցել:
Պայթյունի հեղինակը երիտասարդ տղամարդ է, որին մետաղորսիչ սարքի մոտ փորձել են ստուգել ոստիկանները: Ենթադրյալ կասկածյալի անձը հաստատված է. նա քաղաքի 19-ամյա բնակիչ Ապտի Մուդարովը:



























