Արտակարգ պատահար Վանաձորում: Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ժամը 19:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Ներսիսյան նրբանցքի բնակիչ, 21-ամյա Արմեն Բալոյանը Նարեկացի փողոցում ZHUK-A 06 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի:
Shamshyan.com կայքից տեղեկանում ենք, որ վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են Վանաձորի հիվանդանոց:
Փաստի առիթով Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական բաժնի Տարոնի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Աղբյուրի տեղեկություններով, վրաերթի ենթարկվածներն ամուսիններ են եւ նրանց 1.5 տարեկան երեխան, ովքեր ներկայում հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները նրանց վիճակը կայուն ծանր են գնահատում:
Վրաերթի ենթարկվածները փողոցն անցնելիս են եղել թույլատրելի հատվածով: Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածների ինքնությունը:




























