Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) 2015 թվականի հունվարին կարող է Ռուսաստանին լիովին զրկել անդամակցությունից: Այս մասին գրում է MIGnews-ը՝ վկայակոչելով ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերին:

«Ամեն տարի հունվարին մեզ մոտ նոր նստաշրջան է սկսվում: Ազգային բոլոր պատվիրակությունների իրավասությունները պետք է հաստատվեն Վեհաժողովի կողմից, եւ պատահում է, որ տարբեր պատճառներով որեւէ պատվիրակության իրավասությունները վիճարկվում են: Եվ միանգամայն հնարավոր է, որ ռուսական պատվիրակության իրավասություններն ամբողջությամբ վիճարկվեն… Դե, ես չեմ կարող ապագան տեսնել, բայց կարծում եմ, որ եթե մինչեւ հունվար դրական փոփոխություններ չլինեն, ապա մեծ է հնարավորությունը, որ Ռուսաստանի պատվիրակության իրավասությունները ոչ միայն չեն վերականգնվի, այլ հակառակը, կարծիք կլինի, որ մենք առայժմ չենք ցանկանում այստեղ աշխատել ռուսական պատվիրակության հետ»,- ասել է Բրասերը: