Հայաստանում հոկտեմբերի  7-ից 10-ը կանցկացվեն  ռուսական մշակույթի օրեր, որոնք կազմակերպել է Կարելիայի «ԿՐԵԴՈ պոեզիայի թատրոն» հասարակական կազմակերպությունը:

Նախագծի իրականացմանն աջակցում են «Ռուսական աշխարհ» հիմնադրամը, Պետրոզավոդսկի քաղաքային շրջանի վարչակազմը, Էջմիածնի քաղաքապետարանը, ԵՊՀ ռուսական կենտրոնը եւ Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչությունը:

Հայաստանում «Ռուսհամագործակցության»  ներկայացուցչության մամուլի ծառայության ղեկավար Լիանա Ազոյանը հայտարարել է, որ նախագծի շրջանակում Երեւանում, Վանաձորում եւ Էջմիածնում կազմակերպվելու են  շնորհանդեսներ, գիտական եւ ստեղծագործական  միջոցառումներ, որոնք նպատակն է Հայաստանում ավելացնել հետաքրքրությունը ռուսերենի, ռուս գրականության եւ ազգային մշակույթի  ուսումնասիրության  եւ տարածման նկատմամբ:

ԵՊՀ-ի եւ Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ուսանողների եւ դասախոսների համար նախատեսված են բաց դասախոսություններ, սեմինարներ եւ կլոր սեղաններ` Պետրոզավոդսկի պետական համալսարանի ռուս գրականության ամբիոնի պոֆեսոր եւ լրագրողուհի Իրինա Սպիրիդոնովայի եւ ռուսաց լեզի ամբիոնի թեկնածու Անդրեյ Կոտովի հետ:  Ուկնդիրներին ներկայացվելու է  XX դարի ռուս գրականության գունապնակը եւ  ռուսերենի լեզվական առանձնահատկությունները: Էջմիածնի ռուսական դպրոցում  տեղի կունենա կլոր սեղան` նորարարական մեթոդաբանությամբ ռուսերենը որպես օտար լեզու դասավանդող մանկավարժների համար: