Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները օրերս Վանաձոր քաղաքի իր տան նկուղում հայտնաբերել եւ բերման են ենթարկել 48-ամյա Գեւորգ Թ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա սեպտեմբերի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:




























