Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 17-ամյա Լյովա Պ.-ն, որը սեպտեմբերի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի /դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը/ մեղադրանքով:
***
Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռով Հայաստան ժամանելուց հետո «Զվարթնոց» օդանավակայանից Տավուշի մարզի քննչական բաժին է ներկայացվել 31-ամյա Ռոման Գ.-ն, որը 2014 թ. մայիսի 23-ից Իջեւանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի /դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը/ մեղադրանքով:




























