Կանեւսկի շրջանում ապշեցուցիչ դեպք է տեղի ունեցել. գերեզմանոցից գողացել են հանգուցյալով դագաղը: Այս մասին հայտնում է «Կանեւսկիե Զորի»-ի խմբագրությունը:
Ըստ աղբյուրի` հոկտեմբերի 2-ին տեղի գերեզմանատուն այցելողները նկատել են, որ գերեզմաններից մեկը փորված է, իսկ կես տարի առաջ թաղված հանգուցյալի դագաղն անհետացել է: Գործի քննությանը միացել է ոստիկանությունը:
Տեղի բնակիչների պնդմամբ՝միջադեպի պատճառն այն է, որ հարազատները «չեն կիսել» հանգուցյալին: Լենինգրադցի հարազատները որոշել են տղամարդու աճյունը վերահուղարկավորել իրենց շրջանում: Արդյունքում նրանք փորել են գերեզմանը եւ դագաղը տեղափոխել Լենինգրադի մարզ:




























