Աստրախանի բնակչուհին այրվել է ալկոհոլի  գոլորշու բռնկումից, հայտնում է Gazeta.ru-ն` վկայակոչելով տեղի մամուլը: 

Ըստ աղբյուրի` կինը այրվածքներով հիվանդանոց է տեղափոխվել:

Աստրախանի 25-ամյա բնակչուհին բարում իրեն «վառվող» կոկտեյլ է պատվիրել`  չհանգցնելով կրակը: Արդյունքում կրակը  աղջկա դեմքին է անցել, պարանոցին եւ ուսերի հատվածին:  տուժածը գտնվում է հիվանդանոցում: 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայի ռեստորանում «վառվող» կոկտեյլի  բռնկման պատճառով  մի տղամարդ եւ երկու աղջիկ գլխի, ձեռքերի եւ մարմնի այրվածքներ են ստացել: