Երեւանի Կոմիտասի պողոտայի թիվ 35/2 հասցեի դիմաց, հոկտեմբերի 4-ին, ժամը 07.30-ին, «Ինֆինիթի» մակնիշի ավտոմեքենան բախվել է կանաչապատ գոտու մայթեզրին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով 17-ամյա Էրիկ Ա.-ն բուժօգնության է դիմել հիվանդանոց:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ավտոմեքենան վարել է Էրիկ Ա.-ն՝ ոգելից խմիչք օգտագործած վիճակում:

Կատարվում է քննություն: