ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ հոկտեմբերի 6-ին կազմել է 407.48 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.60 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 512.36 դրամ (նվազել է 2.26 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 652.96 դրամ (նվազել է 2.30 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 10.22 դրամ (նվազել է 0.05 դրամով):

Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 224.11 դրամ, ոսկին՝ 15,890.46 դրամ, պլատինը՝ 16,693.67 դրամ:

Հոկտեմբերի 6-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 409.96 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 410.25 դրամ: