Երեւանի Թեւոսյան փողոցի թիվ 7 հասցեի դիմաց, հոկտեմբերի 5-ին, ժամը 15.20-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենա է բախվել մայթեզրի քարին, որից հետո դուրս է եկել երթեւեկելի մասից եւ հայտնվել կանաչապատ գոտում, կոտրել ծառերը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: