Երեւան-Գառնի ճանապարհի 29-րդ կմ-ին, հոկտեմբերի 4-ին, ժամը 16.30-ի սահմաններում, իրար են բախվել «Միցուբիշի» եւ «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով «Միցուբիշի»-ի ուղեւորը` 28-ամյա Ռուբեն Սիմոնյանը, տեղում մահացել է:

Կատարվում է քննություն: