Արմավիրի Երեւանյան փողոցի թիվ 20 շենքի դիմաց, հոկտեմբերի 5-ին, ժամը 20.50-ի սահմաններում, «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա պատանու եւ 35-ամյա կնոջ ու տեղափոխել նրանց հիվանդանոց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն:




























